Սյունիքի մարզի Խուստուփ լեռան ստորոտում ելույթ է ունեցել հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը։
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Համասյանին.
«Դիմում եմ և առաջարկում եմ բոլորը դիմեն Տիգրան Համասյանի Կապանում տեղի ունեցող համերգի մասնակիցներին, կազմակերպիչներին:
Տեղյակ եք, որ Տավուշում առանց Հայաստանի քաղաքացիների կարծիքը հարցնելու, առանց հանրաքվե անցկացնելու Տավուշից մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին, որի բանտերում են դեռևս մեր գերիները:
Այդ տարածքները հանձնելու արդյունքում ճանապարհային հատվածներ են կտրվելու Հայաստանից, տներ են ընկնելու Ադրբեջանի վերահսկողության տակ, արդյունքում այստեղ ապրել հնարավոր չի լինելու, ինչպես դա Ադրբեջանն անում է ցանկացած հայկական բնակավայրի հետ, բացի դա մենք կորցնելու ենք այս պահին մեր լավագույն պաշտպանական դիրքերը՝ հնարավորություն տալու Ադրբեջանին հետագա նվաճման համար:
Սյունեցիներին հայտնի է այս իրավիճակը, երբ արթնացան ու պարզվեց Գորիս-Կապան ճանապարհը դավաճանաբար հանձնված է, հանձնված են Որոտանից ու Շուռնուխի տներից:
Ոչ ոքի համար գաղնտիք չի, որ հաջորդը թիրախում Սյունիքն է և հետո ողջ հայ ժողովրդով պիտի սկսենք Մեղրին, Կապանը, Գորիսը, Սիսիանը դավաճանությունից ու թշնամուց փորձել փրկել:
Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը, դուրս գալ ձեր անհամաձայնությունը հայտնելու Տավուշում տեղի ունեցողի հետ: Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները:
Համերաշխությունն է ծնելու հաղթանակ՝ հյուսիսից հարվ և արևելքից արևմուտք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Համասյանը «Instagram»-ի իր էջում հայտնել է, որ ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 09:05-ին, Սյունիքի մարզում հանդես կգա անվճար համերգներով: Համերգը կրում է «Հող և ջուր» խորագիրը:
Տիգրան Համասյանը ելույթ կունենա Խուստուփ լեռան հարևանությամբ գտնվող Փսկու Խութում:
Այսօր ուղղաթիռով նրա դաշնամուրը հասել է Խուստուփ:
«Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,- գրել է Համասյանը
Դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 09:05-ին, Սյունիքի մարզում հանդես կգա անվճար համերգներով, հայտնել է նա «Instagram»-ի իր էջում: Համերգը կրում է «Հող և ջուր» խորագիրը:
Տիգրան Համասյանը ելույթ կունենա Խուստուփ լեռան հարևանությամբ գտնվող Փսկու Խութում:
Այսօր ուղղաթիռով նրա դաշնամուրը հասել է Խուստուփ:
«Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,- գրել է Համասյանը: