▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանություններն արդեն մի քանի օր է՝ էյֆորիայի մեջ են.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխանություններն արդեն մի քանի օր է՝ էյֆորիայի մեջ են. այս տարվա 11 ամիսների սոցիալ-տնտեսական լավ ցուցանիշներ են արձանագրել: Երեկ էլ Սերժ Սարգսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ գործարարների համար կազմակերպված ընդունելության ժամանակ անդրադարձել է ԱՎԾ թվերին` առանձնացնելով հատկապես արտահանման ոլորտում գրանցված աճը:

«Տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առեւտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առեւտրաշրջանառության մասին է խոսքը»,- հայտարարել է նա:

Հիասքանչ է ասված: Բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. չնայած հրճվանք պատճառող աճին` արտահանման ծավալները, միեւնույն է, շարունակում են զիջել ներկրմանը՝ ավելի քան 1.7 անգամ: Ասել է, թե Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության հաշվեկշիռը շարունակում է բացասական հունով ընթանալ.

«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարի արտահանվել է 2 մլրդ 13 մլն դոլարի եւ ներկրվել 3 մլրդ 770 մլն դոլարի ապրանք: Այնպես որ, հրճվելու, աջ ու ձախ այդ ցուցանիշները թմբկահարելու շատ բան չկա: Հատկապես, երբ իշխանությունները խոստացել էին Հայաստանի տնտեսությունը դարձնել արտահանելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին