▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանություններին քծնելը մեղք չէ՞ այլևս

Իշխանություններին քծնելը մեղք չէ՞ այլևս.- հարց Նավասարդ արքեպիսկոպոսին ու Վեհափառին ՀՀԿ 15-րդ հերթական համագումարը սկսվեց ՀՀ օրհնանքով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ համագումարին իր օրհնանքն է բերել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Արքեպիսկոպոսն ամբիոնից «Հայր մեր» աղոթքը հնչեցրեց: Ինչո՞ւ: Ինչու պիտի ազգային, շեշտում եմ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներից մեկը մասնակցի առանձին քաղաքական ուժի համագումարին, երբ ապրում ենք աշխարհիկ երկրում, որտեղ պետությունն ու եկեղեցին անջատ են ու համագործակցում են կամ ավելի հայրենասիրաբար ասած` Եկեղեցին սատարում է պետականությանը:Արդյոք ուներ Նավասարդ Կճոյանն արտոնություն Վեհափառից` ՀՀԿ համագումարին մասնակցելու համար:

Կամ արդյոք ուղղակի վերջինս չի ներկայացնում Վեհափառին. դե հասկանալի է` մի քիչ շատ ամոթ կլիներ, եթե պախարակված իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժի համագումարին Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցեր, ու ամեն դեպքում «դեմք պահելու», թվացյալ չեզոքության տպավորություն ստեղծելու հարց կա: Ինչ է նշանակում սա: Միթե ներելի է կամ արտոնելի որ բարձրաստիճան եկեղեցականը կուսակցականանա, իսկ պարզ քահանայի փոքրիկ խանութ ունենալը մահացու մեղք, որը և չներվեց Տեր Մարտիրոսին:

Եկեղեցականի որ ոճն է ավելի ընդունելի Վեհափառի համար` կուսակցական արքեպիսկոպոսինը, ում բառացիորեն ասած` ոչ մի խոսք աել չի կարող, թե խանութ ունեցող քահանայինը, ում ուղղակի վերցրեց ու զրկեց քահանայությունից: Կամ, ինչու ասենք Արաքել եպիսկոպոս Քարամյանը չմասնակցեց ու չօրհնեց ԲՀԿ Համագումարը, իսկ ընդդիմադիրի համբավ ունեցող Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ ՀԱԿ-ի: Կարելի է չէ մտածել, որ ՀՀԿ-ն սեփականաշնորհեց նաև Առաքելական Եկեղեցին: Իսկ ոչ ՀՀԿ-ականների եկեղեցին որն է այս դեպքում:շ

Հարություն Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին