▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները քաղում են իրենց ստեղծած ԱԺ-ի «հարբած պտուղները»

Ներկայիս ԱԺ-ն ու վաղվա խայտառակությունը Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ԱԺ-ում, ոչ միայն երեկվա խայտառակությունն էր, այլ նաև հանդիսացավ յուրահատուկ լակմուսը նրա, թե ինչ է կատարվելու ՀՀ-ում ապագայում: Քառյակի միահամուռ բոյկոտը ստիպեց ՀՀԿ-ին ԱԺ “բերման ենթարկել” նույնիսկ հարբած պատգամավորների` “կողմ” ձաների անհրաժեշտ քանակը մի կերպ ապահովելու համար: Հայտնի է, որ նախատեսվող Սահմանադրական բարեփոխումներով ՀՀԿ-ն նախատեսում է հերթական անգամ վերարտադրվել և իշխանության հիմնական լծակները հանձնել ԱԺ-ին: Իսկ թե ինչ է ԱԺ-ն, հստակ երևաց երեկ` իր ողջ մերկությամբ: Եթե առայսօր ԱԺ-ն հայտնի էր միայն ուրիշների փոխարեն կոճակ սեղմող ՀՀԿ-ական պատգամավորներով, ապա երեկ այդ բնորոշման ավելացավ ևս մեկը` հարբած պատգամավորներ: Եվ ինչպես բազմիցս ապացուցել է հենց ՀՀԿ-ն, նման միտումը կարող է վարակիչ լինել: Հիմա պատկերացրեք մեր երկրի վիճակը, եթե այն` Սահմանադական բարեփոխումների արդյունքում պետք է կառավարի նման ԱԺ-ն: Վա’յ այն երկրին, որը կառավարող Ազգային Ժողովը լինելու է հարբած պատգամավորների և մյուսների փոխարեն կոճակ սեղմող պատգամավորների հավաքատեղի: Սա ոչ միայն համազգային խայտառակություն է, այլ իսկական պատուհաս, որը ցանկանում է մեր հանրապետության գլխին բերել ՀՀԿ-ն: Թերևս հենց երեկվա իրադարձությունն էլ դառնա սթափության կոչ, որպեսզի նույն ՀՀԿ-ն օր առաջ գիտակցի, որ նման ԱԺ-ով մենք չենք կարողանալու ստեղծել այն երկիրը և այն ապագան, որի մասին երազում է ՀՀ յուրաքարնչյուր քաղաքացի և այսօր իսկ հրաժարվի այն Սահամանդրական “բարեփոխումներից”, որը այսօր ցանկանում է կյանքի կոչել:

Հ.Գ.

Հարբած պատգամավորների ի հայտ գալը, ի դեպ, արդյունքն էր նրա, որ այդ պատգամավորներին մի ամբողջ օր ազատ ժամանակ էին տվել` օրվա վերջում քվեարկությանը կոճակ սեղմելու համար, և նրանք, թերևս պարապությունից ձանձրանալով, որոշել էին մի լավ խմել ու խմել էին: Իսկ դա արդյունքն էր նրա, որ Քառյակը կազմակերպված և միաձայան բոյկոտեց Կառավաության ծրագրի քվերակությունը, ինչը չէր սպասում ՀՀԿ-ն: Իսկ սա նշանակում է միայն մեկ բան. ՀՀԿ-ն ստացել է այն ԱԺ-ն, որին արժանի է և հիմա քաղում է դրա “հարբած պտուղները”:

Հեղինակ` Արտակ Գրիգորյան

Տեսանյութը` armlur.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին