▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները հայտնել են՝ որ դեպքում «շտուրմ» կլինի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` իշխանության մոտեցումներում ոչինչ չի փոխվել. «շտուրմ» չի լինելու, աշխատելու են ՊՊԾ գունդը գրավածների հետ «անհատապես». նրանց ընտանիքների հետ, վերջիններիս վրա ազդեցություն ունեցող մարդկանցով։ «Շտուրմ կլինի այն դեպքում, երբ տեսնեն, որ ժողովուրդը պատրաստ է գնալ քաղաքացիական բախման, թեև դրա հավանականությունը փոքր է՝ մեր ժողովրդի մենթալիտետի մեջ դա չկա: Հիմա աշխատում են մաշել իրավիճակը։ Արդեն լուրեր կան, որ տղաների մեջ տարակարծություններ կան, մի մասը գտնում է, որ անիմաստ է շարունակելը, մյուս մասը շատ պինդ կանգնած է, իսկ բանակցությունները շարունակվում են հիմնականում դրսում»,- ասաց նախկին բարձր պաշտոնյա, այժմ ընդդիմադիր անձը:
     Ի դեպ, «այսօրվա վիճակն անալոգիկ է 2002-ի հետ, երբ մեր, «Հանրապետություն», Շավարշ Քոչարյանի կուսակցություն էր եկել ԱՄՆ դեսպանը, որը բառացիորեն ասաց` Քոչարյանը մեզ պետք է, ձեռք մի տվեք նրան»: Այսի՞նքն: «Ասվեց` Քոչարյանը պետք է լուծի Ղարաբաղի հարցը, մի խանգարեք»: Ե՞վ: «Չլուծեց, իհարկե, չնայած դուրսն օգնեց նրան, որ 2003-ի սահմանադրական վստահության հանրաքվեն 1 տարով երկարի, իր ձեռքերն ազատ լինեն ներքին հարցերում»»: 


     Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին