▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելը հարվածել է Իրանին

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտներից մեկին: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ Fars լրատվական գործակալությունը հաղորդում է երեք պայթյունի մասին, որոնք տեղի են ունեցել հյուսիսարևմտյան Սպահան նահանգի ռազմաբազայի մոտ։

Իրանի մի քանի նահանգներում հակաօդային պաշտպանության համակարգ է գործում։

CNN-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Տեսանյութերը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին