▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկապես հիվանդ են.Հայրիկյանը՝ Օհանյան-Օսկանյան դաշինքի մասին

«Հիվանդագին դրսևորումներ են կատարվում: Կամ պետք է լինեին իշխանությունների դրածոներ, կամ աթոռ ունենալու մոլուցքով հիվանդ մարդիկ, որովհետև ինչպե՞ս կարելի է սեփական գործընկերներին, ում հետ առաջին քայլերն ես արել, այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նրանք ստիպված լինեն դուրս գալ իրենց իսկ ստեղծած դաշինքից: Խոսքը վերաբերում է Արամ Գասպարի Սարգսյանին և Վիկտոր Դալլաքյանին: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա մենք հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ: Դաշինքը նրա համար չէր, որ գնայինք ժամանակ սպառելու: Մենք մեր գործողությունները հարմարեցնում էինք նրանց նպատակներին՝ առանց որևէ հավակնության: Երբ տեղեկացանք, որ ցուցակներում տեղերի հետ կապված վիճաբանություններ են տեղի ունենում, դա էլ հանգիստ ընդունեցինք, ուղղակի ասացինք, որ աշխարհում ընդունված կարգ է՝ դաշինքի առաջատարները կամ նրանց կողմից ներկայացված մարդիկ լինում են ցուցակի սկզբում: Տեսանք, որ լարվածությունը շարունակվում է, օգնել հնարավոր չէ, ասացի, որ ես կարող եմ նույնիսկ 10-րդը լինել: Արամ Սարգսյանը, ցավոք, չդիմացավ: Սա արդեն ինձ համար ահազանգ էր, և երբ տեսա, որ հիվանդագին դրսևորումները չեն կանխում, հասկացա, որ մարդիկ իսկապես հիվանդ են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» անունն ստացած դաշինքին, Հայրիկյանը նկատեց.

«Ստեղծվելու է մի խայտառակություն: Կուսակցությունները անուններով դաշինքն են ստեղծում: Բա որ քո ներկայացրած մարդը վաղը մահանա՞»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին