«Իսկ կլինի՞ ասենք անի խաչատրյանին տանեն ու եվրոպական մոդելի կին ավագանի բերեն․․․»․ Բորիս Մուրազի
Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ երևանաբնակ ռուսները բողոքի ակցիա են արել քաղաքում ծառահատումների դեմ։ անի խաչատրյանը այս կապակցությամբ ասել է․ «Ռուսներն ո՞վ են, որ գան իմ, Ձեր, մնացածի քաղաքում որևէ բնապահպանական ակցիա անեն։ ․․․Ես հասկանում եմ ռուսների վայնասունը՝ այստեղ կապած, նրա համար է, որ իրենց երկրի նման փտած ծառերը փոխարինվում են եվրոպական ավելի հաջող ծառերով»։
Սրան կարելի է բացատրել, որ իր ասածը նախ ռասիստական է, քանի որ Երևանում բնակվող ամեն մեկն էլ կարող է բողոքել։ Ինչու հնդիկները կարող են իրենց ընտրել, իսկ ռուսները չեն կարող բողոքել։ Երկրորդ կարելի է բացատրել, որ իրենց տնկած ծառերը հեչ եվրոպական չեն։
Իսկ կլինի ասենք անի խաչատրյանին տանեն ու եվրոպական մոդելի կին ավագանի բերեն, օրինակ արամ Զավենովնային»։