«Իսահակ Նյուտոնն ու Փաշինյան Նիկոլը»․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Իսահակ Նյուտոնն ու Փաշինյան Նիկոլը․
Ինչո՞վ է Փաշինյան Նիկոլը տարբերվում Իսահակ Նյուտոնից:
1666թ Իսահակ Նյուտոնը հանգստանում էր իր մոր այգում` խնձորենու տակ: Ծառի ճյուղից խնձոր ընկավ: Նայելով ընկնող խնձորին, Նյուտոնը հայտնագործեց ձգողականության օրենքը:
2024թ օգոստոսին Փաշինյան Նիկոլը հյուրընկալվել էր իր հարազատների տանը` Ռուբինյանց 2 հասցեում: Շենքից խնձոր ընկավ: Նայելով ընկնող խնձորին, Փաշինյան Նիկոլը կարգադրեց հայտնաբերել և պատժել խնձոր նետողին:
Ի՞նչ կլիներ, եթե Իսահակ Նյուտոնը 1666թ ձգողականության օրենքը հայտնաբերելու փոխարեն կարգադրեր կտրել խնձորենին:
Ի՞նչ կլիներ, եթե Փաշինյան Նիկոլը 2024թ օգոստոսին խնձոր նետողին հայտնաբերելու և պատժելու փոխարեն ուսումնասիրեր Իսահակ Նյուտոնի 3-րդ օրենքը, ըստ որի, յուրաքանչյուր ազդումն ունի հավասար և հակադիր հակազդում»: