- Դժգոհությունը Հանրապետական կուսակցության իշխանության նկատմամբ այնքան մեծ Է որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունների արդյունքում ժողովուրդը փողոց դուրս եկավ և շարունակում է դուրս գալ։ Իշխանությունն ի՞նչ դասեր է քաղելու այս իրադարձությունից։
- Ես չեմ կարծում, որ դա Հանրապետականի դեմ է, որովհետև միշտ էլ երկրում մի հարյուր հազար հոգի կարող է այլ կերպ մտածել։ Փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ինչ-որ մեկին Էին պաշտպանում, այլև դժգոհ Էին իրենց ապրելակերպից ու ոտքի են կանգնել։ Եվ ես կարծում եմ, որ իրոք ժողովուրդը դժգոհելու տեղ ունի։
- Եվ այդ դժգոհության արդյունքում ելք չգտնելով՝ արտագաղթում է։
- Չխոսեմ այդ արտագաղթի մասին, որովհետև եթե սովետի ժամանակ Հայաստանի սահմանները մի օր բաց լինեին, ժողովրդի կեսից ավելին արդեն քոչած կլիներ արտերկիր։ Այսօր հայերն աշխարհում բարեկամներ ունեն, հարազատներ, գնալ-գալու կապերը շատացել են։ Մի մասն այդպես, մի մասը նեղացած։ Բայց ես չեմ կարծում, որ այդ արտագաղթը պիտի վնասի մեր քաղաքական կամ պետական հետագա ծրագրերը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։