«Միսս Հայաստան 2001» տիտղոսին արժանացած Իրինա Թովմասյանը, ով արդեն երկու դուստրերի մայր է, կրկին պատրաստվում է մայրանալ: Asekose.am-ի թղթակիցը կապվել է գեղեցկուհու հետ` նրա ինքնազգացողության և սպասվող երեխայի մասին մանրամասներ իմանալու նպատակով:
Իրինայի խոսքով` այս կարգավիճակից իր առօրյան ամենևին էլ չի փոխվել.
«Հղիության 4-րդ ամսում եմ, բայց ինձ շատ լավ եմ զգում: Հաճախում եմ լողավազան, յոգայի, ընդամենը 2 շաբաթ առաջ էլ վերադարձել եմ հանգստից»:
Իրինան նաև գաղտնազերծել է ապագա երեխայի սեռը.
«3-րդ երեխաս նույնպես աղջիկ է, արդեն անունն էլ ենք ընտրել` Մարիա: Ըստ կանխատեսումների` ծնվելու է սեպտեմբերի 21-ին»:
Իսկ այն հարցին, թե ինչպես է պատրաստվում խնամել երեխաներին, հաշվի առնելով, որ միջնեկը` Ալվինան, ընդամենը 1.1 տարեկան է, Իրինան պատասխանեց.
«Կարծում եմ` կդիմենք դայակների օգնությանը, հնարավոր է, որ նաև գիշերային դայակ ունենանք: Ի դեպ, ավագ դուստրս` Մեգին, ինձ շատ է օգնում, բայց, հաշվի առնելով նրա զբաղվածությունը, փորձում ենք նրան չծանրաբեռնել: Սակայն, ինչ խոսք, Մեգին շատ է ուրախացել այս նորությունից»:
Եվ վերջում ամփոփելով մեր զրույցը` խոսեցինք նաև ապագայում արու զավակ ունենալու հավանականության մասին.
«Մոտ տասը տարի անց, երբ 42 տարեկան լինեմ, հնարավոր է, որ նորից երեխա ունենանք, սակայն ոչ թե արու զավակ ունենալու համար, այլ ուղղակի շատ ենք սիրում երեխաներ, իսկ նրանք էլ իրենց հերթին երիտասարդացնում են ծնողներին»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան