Հայտնի մոդել Իրինա Շեյքը մասնակցել է «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցած ամենամյա երեկույթին և ֆեյսբուքյան իր էջում «Օսկար» -ի արձանիկը ձեռքում լուսանկար է տեղադրել: Մոդելը լուսանկարը մակագրել է հետևյալ կերպ.
«Ես կցանկանամ շնորհակալություն հայտնել ....»:
Նշենք, որ այս ձևով Շեյքը կարծես թե փորձել է կատակով ծաղրել բոլոր օսկարակիր մրցանակակիրներին, ովքեր տարիներ շարունակ իրենց շնորհակալական խոսքը սկսել են հենց այդ ձև: