Պետերբուրգում առաջին անգամ պատմության մեջ Իրինա և Ալյոնա անունով կանայք ամուսնացել են: Սա կարող էր համարվել Ռուսաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց միջև առաջին գրանցված ամուսնությունը, սակայն կանանցից մեկն իրականում տղամարդ է, ով պատրաստվում է սեռափոխման:
Ուշագրավն այն է, ԶԱԳՍ-ի աշխատակիցները հարգել են նրանց որոշումը և գրանցել են ամուսնությունը, թեև հանրային քննարկումը և քննադատություններն արդեն ողողել են ողջ համացանցը:
Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ հասնելու է այդ ամուսնությունը չեղյալ ճանաչելուն, ինչպես նաև քննադատել է Քաղաքացիական կացության ակտերի կատարման գրասենյակի աշխատակիցների գործողությունները, որոնք ըստ նրա` ձեւականորեն են մոտեցել հարցին: