▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրենց փող են տվել, իրենք էլ` հայրենիք են տվել. գիտեն` սահմանապահ գյուղացիներն էլ են այդպես մտածում». Գառնիկ Դանիելյան

«Կառավարության կողմից Կիրանց ուղարկվող մարդիկ այս օրերին գյուղացիներին անդադար համոզում էին, որ` ոչինչ, տները տվեք թշնամիներին, ուրիշ տեղ մի քանի անգամ լավ տուն կգնեք, անգամ կարաք Երևանում տուն գնել: Դե, իրենց ոճն է, իրենք այդպես են ապրում: Չէ՞ որ իրենց փող են տվել, իրենք էլ` հայրենիք են տվել: Իրենք այդպես ապրում են, գիտեն` մեր արժանապատիվ քաղաքացիներն էլ այդպես են մտածում: Այնինչ մեր սահմանապահ ժողովրդի համար ոչինչ առավել չէ, քան պատիվն ու հայրենիքը»:

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթ ունեցավ նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Սրբազան շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը: «Էդ մարդկանց դեմքերին տառապանք էլ չկար, որ այսօր եկել էին Կիրանց: Գնել Սանոսյանն այսօր եկել էր Կիրանց` այս դավաճանական, ապազգային Կառավարության վերջնագիրը ներկայացնելու գյուղացիներին: Ասելու, որ գյուղը կիսվում է երկու մասի` դպրոցի մոտով, եկեղեցու միջով: Եվ դա համարում են նորմալ երևույթ: Եվ դա անում են` գյուղացիներին անհատապես կանչելով, մեկի հետ մտերմիկ խոսելով, մեկին գումար առաջարկելով: Բայց ի պատիվ Կիրանցի արժանապատիվ ժողովրդի, պիտի նշեմ, որ մարդիկ հաշտ չեն այս իրավիճակի հետ: Նրանք խնդրել են փոխանցեմ` շատ հպարտ են ձեզնով և հուսով են, որ մեր գործն իրականանալու է»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին