«Իրենց պոդքաստներում դրել են այն նույն գրքերը, որոնք կապված են Հռոմի ու կաթոլիկ աշխարհի հետ»․ Վահե Սարգսյան
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Քչերը երևի նկատեցին, որ սրանց մի քանի պոդքաստներում (կարծեմ հիմա չեն շարունակում) դրված են միևնույն գրքերը՝
1. «Հայաստան։ Քաղաքակրթության հետքեր», խմբագիրներ՝ Գաբրիելլա Ուլուհոջիան, Լևոն Զեքիան, Վարդան Կարապետյան, Միլան (Armenia: imprints of a civilization / edited by Gabriella Uluhogian, Boghos Levon Zekiyan, Vartan Karapetian, Milano: Skira, 2012),
2. «Հռոմ – Հայաստան», խմբագիր՝ Կլոդ Մութաֆյան, հրատարակություն՝ Edizioni De Luca, հրատարակված՝ Վատիկանի Առաքելական Գրադարանի կողմից, 1999 թ. (Roma – Armenia, Curated by Claude Mutafian Edizioni De Luca, published by Biblioteca Apostolica Vaticana 1999)։
Ինչ խոսք, գրքերի հեղինակները բոլորն էլ մեծավաստակ գիտնականներ են, իսկ գրքերը՝ մեծարժեք հրատարակություններ։ Այստեղ խնդիրը ոչ թե գրքերն են ու դրանց բովանդակությունը, այլ այն փաստն ու իրողությունը, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչածն ու նրա կողակիցն իրենց երեք պոդքաստներում էլ դրել են այն նույն գրքերը, որոնք այս կամ այն կերպ կապված են Հռոմի ու կաթոլիկ աշխարհի հետ և արտացոլում են Հռոմ-Հայաստան կապերը։
Հաշվի առնելով, որ սրանց մոտ ոչ մի սիմվոլիկա պատահական չի լինում (այստեղ էլ են շատ նման թուրքերին), ապա կարելի է արդեն ենթադրել, թե թուրքական աշխարհի հետ միասին նաև ովքեր են շահագրգիռ Հայ Առաքելական եկեղեցու պառակտման, թուլացման ու վարկաբեկման գործում։
Ի դեպ, ամենևին ոչ պատահականորեն Հայ Առաքելական եկեղեցու դեմ խայտառակ բռնաճնշումների ու բարձրաստիճան հոգևորականության բանտարկությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը ս․թ․ հոկտեմբերին Հռոմում Պապ Նորին Սրբություն Լևոն XIV-ի կողմից փառահեղ ընդունելության արժանացավ, որտեղ ոչ մի խոսք ու մտահոգություն չհնչեց քույր եկեղեցու դեմ իրագործվողի մասին»։