▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակը պայթյունի վայրում

***

Թարմացված․ Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ականատեսներից մեկը ով, դեռ դեպքի վայրում է, փոխանցեց՝ 16-18 զոհ ունենք։
Արզնիի հեղուկ գազի պահուստի վայրն է դա։ Պայթյունը որոտացել է հեղուկ գազի պահեստում, Արզնիի «Հանդիպում» սրճարանի հարևանությամբ։ Երանի զոհերի մասին տվյալները հերքվի»։

***

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

***

Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում: Կոչ եմ անում չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

ՆԳՆ խոսնակ

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նոր տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Պայթյունի վայրը՝ հիմա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի գրառումը․ «Ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ:
Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս:
Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:
Պարբերաբար կտրվի տեղեկատվություն»։

***

Լրագրող Սյուզի Բադոյանի նոր գրառումը․ «Զոհերի մասին ՆԳՆ, ԱՆ տվյալներ չի հայտնում ու տա Աստված՝ չհայտնի..․ հերքի նաև ինձ փոխանցված չճշտված տեղեկությունը, որն ինձ փոխանցվել էր ու շտապելով հրապարակեցի։
Մինչդեռ կրակը կար ու ռացիոնալ չէր չմարած հրդեհի պահին տեղում եղած մարդկանց մոտավոր եզրակացությունների հիման վրա տեղեկություն փոխանցել անձնական էջով..․
Երանի ու հազար երանի հերքվեն մինչ էս պահը բերան-բերան տարածվող նեգատիվ բոլոր լուրերը` պայթյունի զոհերի մասին։
Այդ թվում իմ էջից տարածված..․
Պետական համակարգից դեռ չկան ամբողջական տեղեկություններ, սպասենք ամեն դեպքում ապաքինվող տուժողների մասին լուրերի։
Առաջն Աստված։
Ցավոք պետական կառույցի օղակների հետ կապ հաստատելը բարդ է ու դժվար է ճշտել։
Բայց։
Անզգուշության ու չճշտված տեղեկությունը շտապելով հայտնելուս ու մարդկանց մոտ տագնապային տրամադրություններ խորացնելու համար ներողամտությունն եմ հայցում։
Առաջն Աստված»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին