▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահների ուշագրավ խորամանկությունը. «Ժողովուրդ»

«Հայաստանի իրավապահները ուշագրավ խորամանկության են դիմել. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող անդասներից մի քանիսին և անցած տարվա նոյեմբերի 25-ի Նորք-Մարաշում բացահայտված «հանցավոր» խմբի անդամներից մի քանիսին միևնույն խցում են պահում։ Իրավապահները այդպիսով փորձել են պարզել, թե արդյոք նրանք միմյանց ճանաչում են, և հնարավոր Է, որ երկու խմբերն իրար հետ կապված են եղել։ Ի դեպ, «հանցավոր» խմբի գործով արդեն մի քանի ամիս Է՝ քննչական ոչ մի գործողություն չի կատարվում։ Բայց միևնույն Է՝ քրեական գործը դատարան չի ուղարկվում։ Մյուս կողմից Էլ այս գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը պարտաճանաչ դիմում Է դատարան՝ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ երկամսյա կալանքների ժամկետները, կրկին և կրկին երկարացնելու համար»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին