▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

Երեկ Իրանի հյուսիս-արևմուտքում կործանված ուղղաթիռում, նախնական տվյալներով, 8 մարդ է եղել, հաղորդում է իրանականTasnim-ը։

Զոհերի թվում են երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտգործանախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզ քաղաքի իմամ Ալի Ալե Հաշեմը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ նախագահի պահպանության պետ Մեհդի Մուսավին։ Անձնակազմի կազմում են եղել 2 օդաչու և 1 տեխնիկական աշխատող, որոնց անունները չեն նշվում։

***

Իրանի նախագահ Ի. Ռաիսին, արտգործնախարար Հ. Ամիր Աբդոլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են երեկ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, այս մասին հայտնում են BBC-ն, CNN-ը, իրանական պետական Press TV-ն: Նախագահի մահվան մասին լուրը հաստատել է նաև փոխնախագահը: Նշվում է, որ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է:

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տեսանյութ և լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Իրանի նախագահ Ի. Ռաիսին և արտգործնախարար Հ. Ամիր Աբդոլահիանին զոհվել են ավիավթարում։
Սա արդեն պաշտոնական է։
Կից վթարի վայրից առաջին կադրեր են։

Իրանին մաղթենք կայունություն։ Սա, բացի մարդկային ու բարեկամական զգացողությունից, նաև բխում է մեր ազգային-պետական շահերից»:

 

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը կկատարի երկրի նախագահի պարտականությունները:

Առաջին փոխնախագահի լիազորությունների շնորհումը տեղի է ունենում երկրի Սահմանադրության համաձայն, որում ամրագրված է, որ նախագահի մահվան դեպքում, Իրանի գերագույն առաջնորդի հաստատումից հետո, նրա պարտականությունները կատարում է փոխնախագահը:

Նախագահական ընտրությունները նշանակվում են պետության ղեկավարի մահվան պահից 50 օրվա ընթացքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին