▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրանական մեդիան գրում է, որ Իրանն սկսել է զենք և զինամթերք մատակարարել Հայաստանին»

Երեկ գիշերվանից, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հերթական սադրանքն էին կազմակերպել Հայաստանի հետ շփման գծի տարբեր կետերում, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներում սկսեց տեղեկատվություն տարածվել այն մասին, որ Իրանը սկսել է զենք և զինամթերք մատակարարել Հայաստանին։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Նշված տեղեկատվությունը որեէ կերպ չի կրում պաշտոնական բնույթ, սակայն ուշագրավ է, որ այն միտված է նաև տեղեկատվական-քարոզչական ճնշմամբ զսպելու Բաքվի բռնապետի գայթակղությունը ծավալապաշտական նկրտումների շրջանակներում Հայաստանի դեմ գնալու հերթական զինված սադրանքի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին