▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրական «գորշ գայլերը» Հայաստանում ազատ չեն ֆռֆռում

ankakh.com-ը գրում է. «Այսօր հայաստանյան մամուլում բուռն քննարկման առարկա  են դարձել թուրք ազգայնական Հասան Օքթայի լուսանկարները` գորշ գայլերի սիմվոլիկայով` արված Հայաստանի տարբեր բնակավայրերում: Ներկայիս այցելությունը, սակայն, Օքթայի առաջին այցը չէ Հայաստան: Նա բազմիցս է եղել Հայաստանում, իսկ  2010-ի այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել անգամ ՀՀ վարչապետի և կաթողիկոսի հետ: Այս անգամ Օքթայն այլ թուրք գործիչների հետ Երևանում է` այստեղ «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակ բացելու նպատակով: Օքթայի հետ հանդիպում ունեցել են նաև «Անկախ»-ի աշխատակազմի ներկայացուցիչները: Եվ հենց այդ հանդիպման շնորհիվ «Անկախ»-ը հանրությանը տեղեկացրեց, որ Երևանում նախատեսվում է թուրքական «Անադոլու» գործակալության գրասենյակ բացել, այն էլ Հյուսիսային պողոտայում: Չլիներ հանդիպումը, գուցե և հանրությունը անակնկալի գար` տեղեկանալով այդ մասին միայն գործակալության բացվելուց հետո: Ցավոք, «Անկախ»-ի  աշխատակիցները Օքթայի հետ հանդիպման ժամանակ տեղյակ չեն եղել, որ վերջինս Գորշ գայլեր ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչ է: Այլապես  հնարավոր կլիներ հարցերի միջոցով շատ ավելի պետքական ինֆորմացիա ստանալ: Սակայն զարմանալի է, թե հանրությունն ինչպես է արձագանքում եղելությանը: Ի՞նչ է, հյուրիդ դեմքին դուռը պետք է շրխկացնես, ինչ է, թե թուրք է (մանավանդ, եթե լրագրող ես): Տարեկան քանի՞ հայ լրագրող ու տարբեր ոլորտների գործիչներ են Թուրքիա այցելում, հանդիպում այնտեղի պաշտոնյաների հետ: Ի՞նչ է, նույն տրամաբանությամբ էլ այնտեղ հայերին պիտի չընդունեն: Էլ ո՞ւր մնաց երկխոսություն և քաղաքակրթություն ասվածը: Տարօրինակը նաև աղմուկի շեշտադրությունն է: Օքթայի` Հայաստանում հերթական անգամ լինելու փաստից առավել կարևորն այն է, որ թուրքերը նպատակ ունեն Հայաստանում լրատվական գործակալության գրասենյակ բացել` չբավարարվելով թղթակից ունենալով: Այ, հենց այս հարցն , որ պիտի քննարկման առարկա դառնա, ոչ թե այն, թե ով կամ ինչու հանդիպեց Օքթային: Իսկ Օքթայի` Հայաստան այցելությամբ պետք է մտահոգվի ԱԱԾ-ն.  եթե վերջինս իրոք ահաբեկչական խմբավորման անդամ է և Հայաստանում է, ապա դա ԱԱԾ-ի բացթողումն է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բլոգեր Տիգրան Քեչարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այս տեղեկությանը` նշել է.

«Լավ, ժողովուրդ, որ սենց «բացահայտեցիք» գորշ գայլին Օքթային Երևանում, իմաստը ո՞րն ա: Թողեիք էլի, նայեինք ուր կհասնի:)

Հ.Գ. Ինքը տուֆտա գռանտակեր-խաղաղասեր դեմք ա, իրական գորշ գայլերը բացահայտ չեն ֆռֆռում: ԱԱԾին էլ մի մեղադրեք, թուրքլպստոցին դեռ պետական ու ԱՄՆդեսպանատան օրակարգից դուրս չի եկել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին