▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրադարձությունները Հ1 նայող տատիկի աչքերով

Վաձ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրադարձությունները հ1 նայող տատիկի աչքերով՝

Զիտա ու՞ր է Գրիտան

Սերժ Սարգսյանի վարչապետության առթիվ շնորհավորել է հայտնի կառածիստ և ինչու չե ավագանի Գոռ Վարդանյանը

Հարևանի բերանը պիտի ջարդեմ ես Ռաչ ջան, դրանք սաղ մեր անասունները կերել են

Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Կռասնայա Պալյանա քաղաքի քաղաքապետ Գրիգորի Գեստապովը

Այս տարվա Եվրատեսիլը Հայաստանը կներկայացնի հանրահայտ աստղ բազմակի չեմպիոն Ռուսաստանի Գալուբոյ Ագանյոկում հաղթած մեր ազգի պարծանք Երվանդ Ղար.. է Սևակ Խանագյանը

Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել

Մուլտֆիլմ Ռոկեր մկները Մարսից

Կարեն Կարապետյանը գործնական այցով մեկնել է Ռուսաստան, ինչպես նաև հրապարակել այս թվականներին տնտեսական աճի ցուցակները

Մեր մարտիկները պատվով ելույթ են ունեցել շախմատի միջազգային առաջնության ընթացքում

Ազգային ժողովի առօրյա նիստում կայացավ քվեարկություն, որի արդյունքում վարչապետի պաշտոնին ներկայացված միակ թեկնածուն բավարար գիտելիքներ չունենալու պատճառով և նույնիսկ Նաիրտի բացման ժամկետների մասին տեղյակ չլինելու պատճառով մերժվեց մեծամասնության կողմից

բարի լուր՝ այսօր Հայաստանում ծնվել է 112 աղջիկ և 108 զինվոր

ուսումնական անցուդարձը խոչնդոտելու հետևանքով համալսարաններից հեռացվել են դասերին չնստող ու դրսում անիմաստ բաներ վանկարկող լկտի ուսանողները

քաղաքապետարանը հայտարարում է, որ այս շաբաթ մայրաքաղաքում տեղի ունեցող խցանումների հետևանքով քաղաքի ասֆալտապատումը անժամկետ կանգնեցված է, բայց փոխարենը տեղադրվել են 4879 ծաղկաման

Շնորհավորում ենք բոլորին Շուշիի ազատագրման կապակցությամբ, ինչպես նաև նոր վարչապետի կապակցությամբ

Սա մեր վերջին եթերն էր, ցտեսություն

... և տատիկի դեմքը wtf ?»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին