▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IQOS-ն ԱՄՆ-ում թույլատրելն այժմ խելամիտ է թվում․ BLOOMBERG

Bloomberg-ն իր վերջին հոդվածներից մեկում անդրադառնում է IQOS-ի ամերիկյան շուկա մուտք գործելուն, FDA որոշմանն ու JUUL էլեկտրոնային սիգարետին։

Տասը տարուց ավել է, որ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերությունը ներգրավված է մի սարքի մշակման ու կարգավորողների խստապահանջ վերանայման գործընթացներում, որը ծխողները կարող են օգտագործել սիգարետի փոխարեն։ Անցած տարի IQOS-ի վաճառքի ծավալներն ամբողջ աշխարհում հասան $900 ԱՄՆ դոլարի, իսկ օգտատերերի քանակը՝ 8 միլիոնի, և հիմա արտադրանքը մտնում է ամերիկյան շուկա։

Հենց այս շրջանում Սան Ֆրանցիսկոյից սկիզբ առած ստարտափ ընկերությունը սկսեց արտադրել USB-կրիչի չափ ունեցող էլեկտրոնային սիգարետ, որը կայծակնային արագությամբ գրավեց ԱՄՆ շուկան՝ դառնալով այնքան հանրաճանաչ, որ արտադրանքի անունը սկսեց նույնականացվել վեյփինգի հետ։ Juul Labs Inc.- ը անցած տարի գերազանցել է 1 միլիարդ դոլարին համարժեք վաճառքն ու գրավել ԱՄՆ էլեկտրոնային սիգարետի ներքին շուկայի երկու երրորդից ավելին։ Թվում էր, Juul-ին վիճակված է հաջորդ տարիներին ևս վայելել գերիշխողի դիրքնԱՄՆ շուկայում։

Ու քանի որ Juul-ը սրընթաց վայրէջք է ապրում թոքերի խորհրդավոր հիվանդությամբ հրահրվածհանրային առողջապահության ճգնաժամի պայմաններում, Ֆիլիպ Մորրիսի «բոլոր կանոններին համապատասխանող» սարքն այժմ խելացի է թվում: Ընկերության բաժնետոմսերը Նյու Յորքի ժամանակով 10:02-ին նվազեցին 1.1%-ով ու հասան 74.43 դոլարի՝ նախօրեին 5.2%-ով բարձրանալուց հետո: Juul-ի նշանավոր հենակետ Ալտրիա ընկերության բաժնետոմսերընվազել են 0.9% -ով և կազմել 40.20 դոլար:

«Բոլոր խոշոր ծխախոտային ընկերությունները ըստ օրենքի են գործում ու ավելի լավ են հասկանում կարգավորող մարմինների դրդապատճառները, քան Juul-ի նման ավելի փոքր, սթարթափ ընկերությունները», - նշում է Ինվեստեկ ընկերության վերլուծաբան Ալիսիա Ֆորին: «Բոլոր այդ ընկերությունների ռազմավարության հիմքում եղել է ճիշտ ձևով աշխատելը»:

Ճիշտընտրված պահ շուկա մուտք գործելու համար

Այն, ինչ վատ է Juul-ի համար, կարող է լավ լինել IQOS-ի համար՝ հաշվի առնելով, որ ապրիլին ԱՄՆում թույլատրվեցարտադրատեսակի վաճառքը։ Սրան նախորդել է ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության (FDA) խստապահանջ ուսումնասիրության գործընթացը, որի շրջանակներում գործակալությունը դիտարկել է այնպիսի գործոններ, ինչպիսիք են թունաբանական զեկույցներն ու ներշնչվող գոլորշու պարունակությունը։ Ֆիլիպ Մորրիսն այս գործընթացը սկսել էր 2017 թվականին։ Ընկերությունը նաև դիմել էր FDA-ին, որպեսզի արտադրանքը կարողանա դիրքավորել որպես սիգարետից ավելի քիչ վնասակար երկրորդ դիմումի մասով գործակալությունըդեռևս վերջնական պատասխան չի տվել։  Juul-ի նման ընկերությունների համար կանոնակարգման մեխանիզմներն ավելի անհասկանալի են, այնուամենայնիվ, ընկերությունը հանձն է առել նույն գործընթացով անցնելու՝ մինչև 2020 թվականի մայիսը շուկա մտնելու դիմում ներկայացնելու պլաններով։ 

Բախտի անիվն արագ շրջվեց։ Դեռ տարվա սկզբին IQOS թութունի տաքացման համակարգի հեռանկարներն այդքան էլ պայծառ չէին, ու Վոլ Սթրիթի համբերությունն, ըստ ամենայնի, սպառվում էր։

Ֆիլիպ Մորրիսը, ամփոփելով 2018 չորրորդ եռամսյակը, նշեց, որչի հասել զուտ շահույթի իր տարեկան նպատակին, ինչը գրեթե ամբողջությամբ պայմանավորված էրՃապոնիայում IQOS-ի վաճառքի սպասվածից ավելի ցածր ցուցանիշներով։ Փետրվարին Նյու Յորքում կայացած համաժողովի շրջանակներում, երբ ընկերության ղեկավարությունը խոսում էր  հաջորդ սերնդի IQOS-ի մասին, ներկաներից մեկը հարցրեց՝ արդյոք Ֆիլիպ Մորրիսը կապիտալ ծախսերը նվազեցնելու համար պատրաստ է արտադրությունը զիջել այլ ընկերության։ Ֆիլիպ Մորիսի ղեկավարներին ամեն հնարավոր առիթին հարցնում էին նաև FDA-ի կողմից IQOS-ի հաստատման դանդաղող գործընթացի մասին, ինչի միակ հնչած պատասխանը դեռևս սպասելն էր։

Մինչդեռ Juul-ը արագ տեմպերով հանրային ճանաչում էր ձեռք բերում՝ համաձայն Bloomberg Intelligence—ի գրավելով ԱՄՆ-ի էլեկտրոնային սիգարետի շուկայի ավելի քան երկու երրորդը։

Արի ու տես, որ այն ներդրողները, որ մտածում էին՝ IQOS-ը բաց է թողել էլեկտրոնային սիգարետի շուկայում կորցրել է իր հնարավորությունը, ներկայումս տեսնում են, որ արտադրանքը շուկա է մտնում ճիշտ ժամանակին՝ այն պահին, երբ Juul-ը անկում է ապրում։ 2008 թվականից սկսած Ֆիլիպ Մորրիսն ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլար է ծախսել IQOS-ը մշալելու համար՝ գրեթե կեսն այն գումարի, որ Ալտրիա ընկերությունը ծախսել է՝ Juul-ի բաժնետոմսերի 35%-ը ձեռք բերելու համար։

Ալտրիա ընկերությունը, որը ԱՄՆ տարածքում կներկայացնի IQOS-ը, սկսում է արտադրատեսակի վաճառքը փոքր մասշտաբներով՝ ընտրելով Ատլանտան որպես առաջնային շուկա: Վաճառքի հանդեպ մոտեցումը նույնն է, ինչ կարգաավորողի պահանջների հանդեպ ուշադրությունը մանրածախ առևտրի կետ մուտք գործող ցանկացած այցելու նախ ապացուցում է, որ 21 տարեկանից մեծ է (չնայած Ջորջիա նահանգում սիգարետ կարող են գնել 18 տարին լրացած անձինք), և ապա պատասխանում հարցին՝ արդյո՞ք նա ծխող է։ Եթե այցելուն ծխող չէ, վերջինիս IQOS օգտագործելու վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում։

Ի հակադրություն այս մոտեցմանը, Juul սարքերն և պատիճները վաճառվում են ամենատարբեր խանութներում ու վեյփ-բուտիկներում՝ ներառյալ 7-Eleven և Circle K առևտրի կետերը, որոնք բավականին մեծ ծածկույթ ունեն։ Արդյունքում ավելի բարդ է դառնում արտադրանքը հեռու պահել դեռահասներից։ Ավելին, վեյփ-բուտիկներն ու առցանց խանութները վաճառում են նաև Juul սարքերի հետ համատեղելի չարտոնագրված ու սև շուկայում արտադրված պատիճներ, ինչը վերահսկողություն սահմանելու ավելի բարդ տիրույթ է ընկերության համար։

Արդյո՞ք ռիսկն ավելի քիչ է։

Շատերը նշում են, որ օգտագործել են էլեկտրոնային սիգարետը ծխելը թողնելու համար, բայց ո՛չ Juulը, ո՛չէլեկտրոնային սիգարետ արտադրող այլ ընկերությունները դեռևս կլինիկորեն չեն ապացուցել FDA-ին և միջազգային կարգավորողներին, որ իրենց սարքերը սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար են: IQOS-ը նույնպես դեռևս չունի հաստատում, որի հիման վրա կարող է ԱՄՆ շուկայում ներկայացվել որպես սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար արտադրանք։ Այուամենայնիվ, FDA-ն առնվազն ուսումնասիրել է IQOS-ի բաղադրությունն ու վերանայել Ֆիլիպ Մորրիսի կողմից ներկայացված ուսումնասիրությունները, որոնք, ըստ ընկերության, վկայում են, որ արտադրանքն ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան սիգարետը։

Ալտրիայի Գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Ուիլարդը չորեքշաբթի նշել է, որ որոշ նահանգների օրենսդիր մարմիններ անգամ առաջարկել են այլընտրանքային հարկային քաղաքականություն, ինչը կարող է խրախուսել ծխողներին նախապատվությունը տալ IQOS-ին կամ նիկոտինային այլ արտադրատեսակներին այն դեպքում, եթե FDA-ի կողմից հաստատվի դրանց ավելի քիչ վնասակար լինելը։

Քանի որ Juul-ին այլևս արգելված է գովազդը, սա կարող է ազդարարել  էլեկտրոնային սիգարետի հետ կապված համաճարակի ավարտը։ Սակայն դա չի նշանակում, որ IQOS-ը ապագայում այլ մրցակիցներ չի ունենա։

«Մենք գիտենք, որ չափահաս ծխողներն անցում կկատարեն IQOS-ի օգտագործմանը միայն այն դեպքում, եթե արտադրատեսակը բավարարի իրենց պահանջմունքը», - նշել է Ուիլարդը: «Ոչ մի արտադրանք չի կարող միայնակ բավարարել չափահաս բոլոր ծխողների  նախասիրությունները»:

- Նյութը մշակվել է Սկոտ Դեվոյի, Կորին Գրետլերի, Հեմա Պարմարի ու Ջոնաթան Ռեյդերի աջակցությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին