▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն` ձգողության կենտրոն

Հաճախորդներին ավելի մոտ լինելու նպատակով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն բացեց ևս 4 ներկայացուցչություն:

Հատկանշական է, որ բոլոր ներկայացուցչությունները գտնվում են մարզերում ՝ «ԱՐՏԱՇԱՏ» (ՀՀ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, 23 շենք, 49/2), «ՀՐԱԶԴԱՆ» (ՀՀ, ք. Հրազդան, Մ. Բաղրամյան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 154, 2-րդ հարկի թիվ 9  տարածք), «ԳԱՎԱՌ» (ՀՀ, ք. Գավառ, Բոշնաղյան փողոց 1) և «ԵՂԵԳՆԱՁՈՐ» (ՀՀ, ք. Եղեգնաձոր, Մոմիկի փող. 6/Ա-44):

Այսպիսով, ԻՆԳՈ ԱՐՄՙԵՆԻԱ-ն դառնում է ավելի մոտ ոչ միայն մարզային բնակիչների, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Հայաստանով թե գործնական, թե զբոսաշրջության նպատակներով: Նոր ներկայացուցչությունները, համաձայն ընկերության որդեգրած ավանդույթի, նույնպես տեղակայված են հասանելիության տեսակետից առանցքային վայրերում, ինչն, այլ խոսքերով, դրանք վերածում է յուրօրինակ ձգողության կենտրոնների: Այսպես, եթե Դուք ճանապարհ եք ընկել և ընթացքում ապահովագրական ծառայության կարիք ունեք, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ կլինի ձեր կողքին:    

“Մենք նախատեսում ենք բացել ևս 10 ներկայացուցչություններ մարզերում, և ակնկալում ենք, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում”,- նշեց ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը, հավելելով, որ այդպիսով ընկերության ներկայացուցչությունների քանակը կգերազանցի երեք տասնյակը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին