▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինֆորմացիայի բռնաբարման մեխանիկան

Անցյալ օրը մի քանի ավտոմեքենայի անվադող հրկիզվեցին Երևանի կենտրոնում, որոնց սեփականատերերը Նախախորհրդարանի անդամներ էիր:

Դրանից հետո տարբեր տեսակի քննարկումներ եղան, որոնցից որոշ մասը նաև կասկած էր հայտնում այրման <անավարտ> լինելու կապակցությամբ, սակայն ես դրան չեմ անդրադառնա, այլ կոնկրետ օրինակով ցույց կտամ թե ինչպես է ինֆորմացիան տարածվում Հայաստանում: 
Օգտատեր և հետաքրքիր մտածող Լևոն Մարգարյանը մի ստատուս գրեց, որտեղ նշում էր, թե Սերժ Սարգսյանի համար Նախախորհրդարանը որևէ վտանգ այս պահին չէր ներկայացնում, որպեսզի նա կազմակպեր այդ այրումները /մոտավորապես եմ գրում նրա ասածը/, որից հետո մեկ այլ օգտատեր, կրկին հետաքրքիր մտածող Շուր Դաբավոգ-ն իր վերսիան առաջ քաշեց, որ ԲՀԿ-ի մատն էլ կարող է խառը լինել այս պատմության մեջ: Այնուհետև Նախախորհրդարանի անդամ, մեր շատ սիրելի Սյուզան Սիմոնյանը հայտարարեց, որ մեր կրկին շատ սիրելի Լևոն Մարգարյանը ԲՀԿ-ի կողմից ֆինանսավորվող մշակութաբան է, ով ստվեր է գցում անվադողերի այրման վրա: 
Այնուհետև մի հիվանդ կին, այս ստատուսից եզրակացրեց, որ քանի, որ ԲՀԿ-ն է կանգնած Լևոն Մարգարյանի ետևում, նշանակում է ՀԱԿ-ն էլ է տեղյակ այս ամենից, որից հետո մի ավելի հիվանդ անձնավորություն եզրահանգման եկավ, որ ռուսներն են կանգնած ՀԱԿ-ի թիկունքում նշանակում է Ռուսաստանն է այս ամենը կազմակերպել անձամբ Պուտինի գլխավորությամբ... 
Հիմա այս մեջտեղի ինֆորմացիայի տեղաշարժը կորավ ու մնաց միայն ավտոմեքենաների անվադողերի այրումը կազմակերպել է Պուտինը ու այս ինֆորմացիան հասավ բոլոր այն օգտագերերին ովքեր չէին հետևել ինֆորմացիայի տեղաշարժին:
Հետաքրքիրն այն է, որ ցանկացած լրատվություն հենց այս կերպ էլ հասնում է օգտատերերին ու որևէ մեկին ոչ հետաքրքրում է աղբյուրը, ոչ տրամաբանական հարցեր են առաջանում թե Պուտինի ինչին է պետք պագրիշկա այրել, ոչ էլ ընդհանրապես, թե Հայաստանը ուր է գնում ու ինչի համար, կարևորը բոլորը իրենց հարցերի պատասխաններն ունեն ու նոր հարցերի ծագման դեպքում, կրկին իրենց պատասխաններն ունեն...

 

Առաքել Սեմիրջյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին