Life.panorama.am-ը զրուցել է «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին հաղթող Մաշա Մնջոյանի հետ առաջիկա պլանների, հետագա գործունեության և իր կողքի իդեալական տղամարդու պատկերացումների մասին:
-Ձեզ ավելի շատ ինչպե՞ս են դիմում՝ Մերի՞, թե՞ Մաշա:
-Ընդհանրապես՝ Մաշա: Միայն ընտանիքիս անդամներն են, որ ինձ Մերի են կոչում…
-Շատ լավ Մաշա, հիմա ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Այժմ դասի չեմ, քննություններս վերջացրել եմ և արձակուրդի շրջան է… Հիմա համերգի փորձերով եմ զբաղված…
-Իսկ ի՞նչ համերգ է, ե՞րբ է լինելու:
-«70-ականների Երևան» խորագիրն ունի, կազմակերպել է Վազգեն Ասատրյանը… Մեծ համերգ է, որը կլինի փետրվարի 22-ին և 23-ին…
-Ձեր պրոդյուսերական աշխատանքներով Սոնա՞ն է զբաղվում:
-Ոչ, ես պրոդյուսեր չունեմ: Քանի որ ունեմ պայմանագիր «Արմենիա» հեռուստաընկերության հետ, նրանց հետ էլ համագործակցում եմ…
-Եթե գաղտնիք չէ, քանի՞ տարվա պայմանագիր եք կնքել:
-Մեկ տարվա:
-Նախագծում ձեր մարզիչը Սոնան էր, ում հետ, կարծեք թե, բավական մտերմացաք: Չե՞ք համագործակցում:
-Համագործակցությունը մի քիչ ավելի պաշտոնական բնույթ ունի, մենք իսկապես ավելի ջերմ ու մտերիմ հարաբերությունների մեջ ենք, կարծեք իմ տան անդամը դարձած լինի, շատ հարազատ է ինձ…
-Միասին դուետով հանդես գալ չե՞ք ուզում:
-The Voice-ի շրջանակներում միասին երգել ենք, թեև իր երգերից էր, նոր երգ չէր… Բայց այդ մասին մտածում ենք, ինձ թվում է՝ կլինի…
Առավել մանրամասն` այստեղ