Դեմքի անոթային աստղիկները կամ անոթային ցանցը ազդանշան են այն բանի, որ անոթները կարիք ունեն ամրացման։
Asekose.am-ի հարցերին պատասխանում է Avanta Ժամանակակից կոսմետոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի բժիշկ-մաշկաբան Գոհար Չոբանյանը:
Ինչպես՞ են առաջանում անոթային աստղիկները կամ անոթային ցանցը
Դեմքի և մարմնի լայնացած անոթները` կարմիր կամ կապույտ գույնի անոթային ցանցը, պացիենտների մոտ հանդիպում ենք բավական հաճախ: Նրանց առաջացման պատճառները բազմազան են, օրինակ` գենետիկ նախահակվածությունը, երիկամների հիվանդությունը, երակային ետհոսքի խախտումները, ենթամաշկաճարպային բջջանյութի դիստրոֆիան, արյան մակարդելիության խախտումը, հղիությունը, որը հաճախ ազդակ է ծառայում տելեանգիէկտազիաների զարգացման կամ դրանց քանակության զգալի մեծացման համար։ Անոթային ցանց կարող է առաջանալ ինչպես դեմքին, այնպես էլ մարմնին: Տելեանգիէկտազիաներ հաճախ հանդիպում է նաև ոտքերի շրջանում բոլորովին երիտասարդ կանանց մոտ ծննդաբերությունիրց հետո, և մեծահասակ մարդկանց մոտ` երակների անցանելիության խախտման պատճառով։ Ավելի հաճախ այս պոթոլոգիան հանդիպում է կանանց մոտ, ինչը պայմանավորված է էստրոգենների թուլացնմամբ դեպի արյունատար անոթների մկաններ` դրանով իսկ մեծացնելով դրանց հակվածությունը լայնացման նկատմամբ։
Ինչպես՞ կարելի է ճիշտ հեռացնել մազանոթային ցանցը, և կա արդյոք արդյունավետ մեթոդ:
Ինչպես մեզ հայտնի է, անցյալում կիրառվող էլեկտրակոագուլյացիայի մեթոդները առաջացնում էին սպիներ, հիպերպիգմենտացիաներ և այլ անցանկալի հետևանքներ։ Ինչպես մեզ հայտնի է թերապևտիկ միջոցների կիրառումը նույնպես ցանկալի արդյունքներ չի գրանցել։ Սակայն ի ուրախություն մեզ և ի շնորհիվ ժամանակակից բժշկության վերջին նվաճումների` անոթային ցանցը, աստղիկները, մաշկի կուպերոզը, երակային ցանցը, տելեանգիէկտազիաները և նույնիսկ վարիկոզային երակներն այսօր կարող են հաջողությամբ հեռացվել “Ավանտա” բժշկական կենտրոններում կիրառվող նոր սերնդի անոթային լազերի օգնությամբ, որը մաշկի արտաքին տեսքի բարելավման հետ միաժամանակ հեռացնում է լայնացած մանր անոթները։ Անոթային լազերի ճառագայթումն ունի չափորոշիչներ, որոնք ապահովում են լայնացած անոթների վրա ազդեցության ընտրողականությունը։ Այդպիսի լազերով անոթների հեռացման գործողությունը հարմար է պացիենտի համար, քանի որ ցավոտ չէ և տևում է ընդամենը 5-15 րոպե։ Վարիկոզային երակների, տելեանգիէկտազիաների, մաշկի կուպերոզի, անոթային խախտումների բուժման գործողություններում ցավի բացակայությունը, անոթային աստղիկների հեռացումը լազերով ապահովում է արտաքին սառեցման անգերազանցելի համակարգը։ Այն հնարավորություն է տալիս գործընթացն իրականացնել առանց այրվածքների առաջացման:
Ինչպես է կատարվում անոթների հեռացման գործընթացը
Լազերի ազդեցության ներքո լուսային էներգիան կլանվում է հեմոգլոբինով։ Դրա արդյունքում անոթի պատերը կպչում են իրար, և այն դադարում է գործել։ Մանր անոթները հեռացվում են հետք չթողնելով, իսկ խոշոր անոթային բծերը, հեմանգիոմները գունատանում են և չափերով զգալիորեն փոքրանում։ Լազերի ազդեցությանը ենթարկվում են միայն մազանոթների պատերը, իսկ շրջապատող մաշկը չի վնասվում։ Այցելուն գործնականում անհարմարավետություն չի զգում, իսկ լազերի ազդեցությունից առաջացող կարմրությունն անցնում է 15-30 րոպեում: Տվյալ մեթոդի կիրառումը հնարավորություն է տալիս ունենալ գերազանց էսթետիկական արդյունք` մաքուր և առողջ մաշկ։