▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպես թշնամիներն էին Լաչինը շրջափակել, այնպես էլ ոստիկանները՝ Կիրանցը»․ Մետաքսե Հակոբյան

 

«Ոստիկանական զինված ուժերը Կիրանցը շրջափակել են, խաղաղ բնակիչները շրջափակման մեջ են հայտնվել, դա հիշեցնում է Լաչինի շրջափակումը։ Ինչպես թշնամիներն էին Լաչինը շրջափակել, այնպես էլ ոստիկանները՝ Կիրանցը, ժողովրդավարության բաստիոն հռչակածները բռնությամբ ուզում են իրենց ուզածը անել»,- 24-ի եթերում նման կարծիք է հայտնել «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահ Մետաքսե Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, կիրանցեցիները չպետք է այս հարցը լուծեն, պայքարը ինքնիշխանության համար է, լուծման բանալին Երևանում է։ «Պատմության ընթացքում Եկեղեցին միշտ համախմբել է ժողովրդին, ծանրագույն իրավիճակից փրկել, հիմա Եկեղեցին զանգ է հնչեցնում վտանգի մասին․ եթե դեմ ես խոսում, մասնակից ես դառնում կործանմանը»,- ասել է նա։

Դիտեք նաև՝

 

«Մարդկանց խոշտանգելուց հետո ուրախ, զվարթ, ոնց որ Արցախը կա, էս տարածքներն անվտանգ են, Կիրանցը չեն հանձնում, համբուրում, գրկախառնվում են, մեկը մյուսին աչքալուսանք են տալիս։ Բա վաղը, մյուս օր ո՞նց են իրենց երեխեքի աչքերին նայելու։ Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից»,- Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի մուտքը հսկող ոստիկաններին։ «Մեր տան դարպասի բանալիները այս պահին հանձնվում է ադրբեջանցիներին, ոստիկանները վաղը մյուս օրն էլ գալու են ադրբեջանցիների անվտանգությունը հսկե՞ն»,-ասաց Պատգամավորը՝ կոչ անելով ոստիկաններին չկանգնել երկիրը հանձնողների կողքին։
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանները կրկին թույլ չեն տվել, որ պատգամավորը, Բագրատ Սրբազանն ու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մտնեն Կիրանց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին