▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ողջ դահլիճը երգեց «Էրեբունի-Երևան»-ը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և միացյալ երգչախմբի համերգին:

 

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համերգի ընթացքում նվագախմբի և երգչախմբի պատանիները հանդես են եկել հայ և այլազգի դասականների կատարումներով:

Հարկ է նշել, որ Երևանն աշխարհի հազվադեպ քաղաքներից է, որն ունի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ:

 

Հիշեցնենք, որ այն ձևավորվել է 2017 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի 25 դպրոցների տաղանդաշատ սաների ներգրավմամբ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով անվանակոչվել է «Երևան»:

  

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին