▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս նվազեցնել արյան մեջ շաքարի պարունակությունը․ Գիտնականներ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Գիտնականները պարզել են, որ սննդի մեջ կատվախոտի աղացած սերմերի կիրառումը նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը 25 տոկոսով։ Շաքարային դիաբետով հիվանդ կամավորների մասնակցությամբ իրականացված ութշաբաթյա գիտափորձերը ցույց են տվել, որ օրական 10 գրամ կատվախոտի աղացած սերմերի կիրառումը սննդակարգում նվազեցրել է արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը 20 տոկոսով, տրիգլիցերիդների պարունակությունը՝ 30 տոկոսով, իսկ խոլեստերինի պարունակությունը՝ 30,6 տոկոսով։

Բացի այդ, կատվախոտի աղացած սերմերի օգտագործումը սննդի մեջ դրական ազդեցություն է թողել գիտափորձերին մասնակցող կամավորների ընդհանուր ինքնազգացողության վրա։ Մասնագետները կարծում են, որ նման թերապեւտիկ էֆեկտը կապված է այն բանի հետ, որ կատվախոտի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք դանդաղեցնում են օրգանիզմում ածխաջրերի պարունակությունը եւ օգնում պահպանել արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը հաստատուն մակարդակում։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին