▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես մոլագար լեսբուհին օդանավակայանում հարձակվեց Քլոե Քարդաշյանի վրա

Վերջերս պապարացցիները Քլոե Քարդաշյանին «բռնեցրել էին» բավականին թափթփված ու անխնամ տեսքով։ Ինչ արած, աստղերի կյանքում էլ կարող են լինել օրեր, երբ պճնվելու տրամադրություն չկա, սակայն Քլոեն երկար չէր կարող մնալ փնթի աղջնակի կերպարում, մանավանդ որ նա հրավիրված էր մասնակցելու «BookCon» մշակութային միջոցառմանը։

Beauty in blue! Khloe Kardashian highlighted her curves in a striking blue dress on Sunday for her appearance at BookCon in New York City

30-ամյա ռեալիթիի աստղը ուղևորվեց Նյու Յորքի Յակոբ Յավիցի կենտրոն կապույտ էլեգանտ զգեստով։ Դևիդ Կոմայի կողմից մոդելավորված այս զգեստն ընդգծում էր Քլոեի սլացիկ կազմվածքը։

Sizzle: Adding more sizzle to the clingy outfit, she rocked a pair of nude Christian Louboutin wedge heels and accessorized with silver bangles and ringsԳեղեցիկ կոկտեյլային զգեստի յուրօրինակ գրգռաճեղքերի տակից երևում էր աստղի սպիտակ ու հարթ մաշկը։ Քլոեն համադրել էր այս զգեստը կոշիկի հայտնի դիզայներ Քրիստիան Լուբուտենի արտադրած բարձրակրունկ կոշիկներով։ Արծաթագույն հազիվ նկատելի մանյակն ու ապարանջաններն ամբողջացնում էին Քլոեի տոնական կերպարը։

Scribe: The TV personality is promoting her first solo-authored self-help book Scribe: The TV personality is promoting her first solo-authored self-help book

Հետևելով ավագ քրոջ օրինակին՝ Քլոեն որոշել է ինքնակենսագրական գիրք հրատարակել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գիրքը լույս կընծայվի այս տարվա նոյեմբերի 3-ին։ Խոսելով գրքի մասին՝ Քլոեն ասել է.

«Ես հուսով եմ, որ ոգեշնչման աղբյուր կլինեմ բոլոր երկրների ընթերցողների համար և կհուշեմ նրանց, թե ինչպես նրանք կարող են կերտել իրենց սեփական ուժն ու գեղեցկությունը»։

Inspiring: The outspoken knockout aims to be an inspiration to readers on finding true strength

Սա Քլոեի առաջին գիրքն է, որը նա միայնակ է գրել։ Նախկինում նա երկու գիրք է համահեղինակել քույրերի՝ Քիմի ու Քորթնիի հետ։ 2010 թվականին լույս տեսավ Քարդաշյան քույրերի «Kardashian Konfidential» հուշագրությունը, իսկ 2011-ին՝ «Dollhouse» գեղարվեստական գիրքը, որ քույրերի խոսքով` նույնքան խելացնոր ու զվարճալի է, որքան նրանց կյանքը։

Assets on show! The clingy bodycon dress flattered her figure

«BookCon» միջոցառման ժամանակ Քլոեն մի փոքր մանրամասնեց իր գրքի մասին ու լուսանկարվեց երկրպագուների հետ։ Հաջորդ օրը տոնական տեսքին փոխարինելու եկավ ճանապարհորդականը։ Քլոեն խնամքով ճամրուկի մեջ տեղավորեց կոկտեյլային զգեստը, հագավ կիպ բլուզ ու ճղած անդրավարտիք, վերցրեց սպորտային թիկնապայուսակն ու ուղևորվեց Ջոն Քենեդու անվան օդանավակայան՝ շրջագայությունների հաջորդ հանգրվանում նոր արկածներ որոնելու։

Hats off to you! Khloe clutched her summery yellow cap as she breezed through the transport hub

Այնուամենայնիվ, արկածները դեռևս օդանավակայանում պատահեցին, սակայն դրանք առանձնապես հաճելի արկածներ չէին։ Մի խփնված ուղևոր այնքան էր տարվել Քլոեի փարթամ բարեմասնություններով, որ վերջնակայարանում փորձեց ձեռք գցել Քլոեին։ Ամենատարօրինակն այն է, որ այդ մոլագարը կին էր, հավանաբար լեսբուհի կամ էլ չստացված հումորների վարպետ։  

Handful! A cheeky onlooker made a joking gesture around Khloes rear

Marching: The E! star proudly displayed her curves in skintight gear Աղբյուրը՝ Ավելի քան փաստեր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին