▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս կանխել հոմոսեքսուալության տարածումը

Հոմոսեքսուալությունը՝ դա (հուն. հոմո ὁμός -նույն, և լատ. sexsus-սեռ) սեփական սեռի ներկայացուցիչների նախընտրությունն է որպես օբեկտ սիրային փոխհարաբերությունների, էրոտիկ մղման և/կամ սեքսուալ զուգընկերային հարաբերությունների: Որոշ մասնագետներ տարբերում են բնածին հոմոսեքսուալություն՝ այսպես կոչված կորիզային ձև, երբ առաջացման մեջ դերակատարություն ունեն սեքսուալ վարքը կարգավորող գլխուղեղային կենտրոնների առանձնահատուկ տիպի գործունեությունը,  տրանզիտոր և փոխարինող հոմոսեքսուալություն՝ որն ունի անցողիկ բնույթ և պայմանավորված է հակառակ սեռի ներկայացուցիչների բացակայությամբ և նևրոտիկ հոմոսեքսուալություն՝ երբ հետերոսեքսուալ սեռական մղման ռեալիզացիան արգելակվում է հոգեբանական պատճառներով:


Վերջին 3 տեսակների դեպքում անհատը, նույնիսկ   ունենալով միասեռ հարաբերություններ, գրեթէ միշտ ունենում է հետերոսեքսուալ ֆանտազիաներ: Արտասահմանյան գրականության մեջ կիրառվում է իրավիճակային հոմոսեքսուալությունը տերմինը (situational homosexsuality) , այն կապված չէ սեռական օրիենտացիայի հետ, այլ դրսևորվում է որոշ մարդկանց մոտ ,որոնք երկար ժամանակ գտնվում են միասեռ կոլեկտիվներում, որտեղ բացակայում են հակառակ սեռի ներկայացուցիչները (բանակ, ազատազրկման գաղութներ,տևական նավարկություններ ): Բացի այդ այդպիսի իրավիճակային միասեռ հարաբերություններ կարող են դիտվել դեռահասային տարիքում (դեռահասային հոմոսեքսուալություն), երբ արդեն ձևավորվում է սեռական պահանջմունք՝ սակայն դեռ չկա հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների փորձ:
Ինչպե՞ս է մարդը դառնում հոմոսեքսուալ.

Գոյություն ունեն հետևյալ տեսակետները

1) այն անհատին տրված է ի սկզբանե (բնության կողմից)՝ ինչպես ճակատագրի անբաժանելի մաս, ինդիվիդուալ զարգացման ընթացքում միայն ի հայտ է գալիս և ռեալիզացվում.
2) հոմոսեքսուալությունը ձևավորվում է միջավայրով և դաստիարակությամբ՝ մանկության տարիքում տարած ապրումների, ընտանեկան պայմանների ազդեցությամբ, դեռահասին՝ հասակակիցների կամ մեծերի կողմից գայթակղման ճանապարհով,
3) հոմոսեքսուալությունը հանդիսանում է անհատի ինքնազարգացման ընթացքում գիտակցված ընտրության արդյունք:

Դեռահասի հոմոսեքսուալ օրիենտացիայի ձևավորումը ընթանում է 3 փուլով. առաջին փուլում գիտակցում է (կարծում է), որ ունի նույն սեռին ուղղված էրոտիկ հետաքրքրություն – առաջին անգամ կասկածում է իր հոմոսեքսուալության վերաբերյալ – ունենում է հոմոսեքսուալ կոնտակտ և ձևավորվում է համոզմունք սեփական կողմնորոշման մասին: Ահա այս մեխանիզմների և փուլերի իմացությունը կարող է մեզ  հնարավորություն տալ կանխելու այն դեռահասների հոմոսեքսուալ կողմնորոշման ձևավորումը, որոնք դեռևս գտնվում են ներքին հակասության մեջ, որոնք ունենում են հոմոսեքսուալ մտքեր և ֆանտազիաներ, սակայն չեն իրականացրել դրանք (քանի որ նույնիսկ մեկ անգամը կարող է ճակատագրական լինել):


Պետք է ուշադրության կենտրոնում պահել (ծնողների, մանկավարժների և հասարակության այլ ներկայացուցիչների կողմից) խոցելի տարիքային խմբում (12-16) գտնվող դեռահասներին՝ հոմոսեքսուալ կողմնորոշում ունեցող հասակակիցների կամ մեծահասակների կողմից սեռական գայթակղության չենթարկվելու առումով, արգելափակել հոմոսեքսուալություն քարոզող կամ խրախուսող տեղեկատվությունը, երևույթի հրապարակայնացումը (վերոհիշյալ տեսակետն են հայտնում նաև անվանի արևմտյան սեքսոլոգները), քանի որ դեռևս  սեռական կողմնորոշման հստակեցման, ձևավորման փուլում գտնվող անհատների համար այն կարող է որոշիչ լինել:

 

Հեղինակ` Սևադա Հակոբյան

sexology.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին