▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ճիշտ կափարիչ ընտրել պահածոների համար

Քանի որ սկսվել է պահածոների փակման սեզոնը, ուզում եմ խորհրդի տեսքով ինֆորմացիա տալ մեր հայ կանանց: Պահածոյի համար կափարիչներ գնելիս եղեք շատ ուշադիր, որ ձեր չարչարանքը և ֆինանսական ծախսերը ջուրը չգցեք:

Նորմալ կափարիչի հաստությունը պիտի լինի 0.19-0.21 մմ: Մեր որոշ գործարարներ, էժան վաճառենլու նպատակով ներմուծում են արտասահմանից 0.16 մմ հարստությամբ կափարիչներ,և որպեսզի սպառողը չզգա՝ կափարիչի վրա շտամպով կրկնակի օղակ են անում՝ ամուր լինելու իմիտացիայի համար: Բացի դա լաքապատումը կատարված է շատ անորակ լաքով, փակելուց հետո քայքայվում է և կափարիչը սկսվում է ժանգոտվել: Ներկայացրածս նկարի մեջ պարզ երևում է:

Մի խոսքով հարգելի կանայք,եթե կափարիչ եք գնում,մի ափսոսացեք 5 դրամը,գնե'ք տեղականը դրանով և ապահով կլինեք և մեր արտադրողներին կօգնեք:

Հարություն Մնացականյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին