Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է Երևանի թիվ 7 նախավարժարանի մի խումբ սաների:
Օրեր առաջ հանրապետության նախագահն իր նստավայրի մոտ պատահաբար հանդիպել էր փոքրիկներին և նրանց հրավիրել նախագահական նստավայր՝ խոստանալով պաղպաղակ հյուրասիրել:
Իր փոքրիկ հյուրերին նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախ ցույց է տվել իր աշխատասենյակը, որտեղ զրուցել է նրանց հետ, ծանոթացրել նախագահական իշխանության խորհրդանշանի նշանակությանը և պատմությանը:
Այնուհետև երեխաները հանրապետության նախագահի հետ վայելել են նրա խոստացած և հյուրասիրած պաղպաղակը:
Ինչպես երեխաները «գրավեցին» նախագահի նստավայրը և Արմեն Սարգսյանին «ստիպեցին» պաղպաղակ ուտել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet