▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են «Զվարթնոց»-ում հրաժեշտ տալիս ռուս սահմանապահներին

«Զվարթնոց» օդանավակայանում այսօր տեղի է ունեցել ռուս սահմանապահների հրաժեշտի արարողությունը։

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանն ու ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ Ռոման Գոլուբիցկին ստորագրել են համատեղ արձանագրություն՝ «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների գործունեության դադարեցման մասին։

«Ռուս սահմանապահների փորձն ու գիտելիքները այսուհետ ևս կկիրառվեն հայ գործընկերների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում»,- ասել է սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը։

***

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը X-ի միկրոբլոգում գրառում է արել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս խաղաղապահների ծառայության ավարտի կապակցությամբ։ 

Հիշեցնենք՝ ռուս սահմանապահները հուլիսի 31-ին, պաշտոնապես դադարեցրել են ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում։

«2024 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 14:00-ից սկսած, Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անձնագրերի վերահսկողությունն այլևս չի իրականացվի ռուս սահմանապահների կողմից: Հայ սահմանապահներին մաղթում ենք լավ և անվտանգ աշխատանք»,- գրել է Սիմոնյանը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին