Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտայում է եղել, որտեղ երեկ գրանցված միջադեպը՝ ուկրաինացի երաժիշտի ու հայ ոստիկանների միջեւ համացանցում ու լրատվամիջոցներում բուռն արձագանք էր ստացել:
Երեկ ՀՀ ոստիկանապետն ու երաժիշտը կարճ զրույց են ունեցել: Երաժիշտը նշել է, որ ձեռքերը ցավում են, բայց քանի որ իր կողքին կանգնած է անձամբ ՀՀ ոստիկանապետը, ինքն իրեն պաշտպանված է զգում, իսկ հայերից ու հայ ոստիկանությունից նեղացած չէ, քանի որ կարծում է՝ Հայաստանն աշխարհում ամենահյուրընկալ երկիրն է:
Հյուսիսային պողոտան երեկ առավել քան մարդաշատ էր, քանի որ անցկացվում էր ինքնաբուխ ակցիա՝ Երաժշտությունն ընդդեմ բռնության:
Ակցիայի մասնակիցներն,օգտվելով առիթից , սելֆի են արել ՀՀ ոստիկանապետի հետ:
Տեսանյութը՝ Արմեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև՝ Ուկրաինացի երաժիշտը նեղացած չէ հայերից, ոստիկաններից. Վալերիյ Օսիպյանը Հյուսիսային պողոտայում էր