▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են Նուբարաշենի ՔԿՀ-ի մոտ դիմավարում Արմեն Աշոտյանին

Ինչպե՞ս են Նուբարաշենի ՔԿՀ-ի մոտ դիմավորում Արմեն Աշոտյանին․ ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են 

***

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը  տեղեկացրել է, որ քրեակատարողական ծառայության աշխատակիցներն Արմեն Աշոտյանին իրենց մեքենայով կտեղափոխեն տուն և հավաքվածները չեն կարողանա տեսնել նրան:

***

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, անդրադռանալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխմանը, գրում է.

«Երեկվա թվացյալ լավ լուրը Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխումն էր. շուրջ 15 ամիս տևած կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

 Ծանրությունը պատկերացնելու համար. երկուսի դեպքում էլ՝ անազատության մեջ գտնվելու 1 օրը հավասարեցված է ուժի մեջ մտած դատավճռով սահմանված ազատազրկման 1 օրվան։
Առավել ևս, որ տվյալ դեպքում, հիմնավոր ներկայացվ է պարոն Աշոտյանի անազատության մեջ պահելու անհեթեթությունը։ Իսկ, եթե, այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանն արդարացվի, ինչպես են փոխհատուցվելու կորսված անազատության բյուր օրերը։

Մարդու ազատությունը սահմանափակող խափանման միջոցները վեր են ածվել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցողների պատժամիջոցի, իսկ Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ քաղբանտարկյալ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին