«Ազատության» տեսանյութում. Կոտայք համայնքի մի խումբ բնակիչների պնդմամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու նրա որդին երեկ բռնություն են գործադրել 13-ամյա աղջկի նկատմամբ ու ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հիշեցնենք, որ Կոտայք գյուղում մեքենայի վրա ջուր ցողելու պատճառով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդին՝ Սերգեյ Գասպարյանը, հարվածել է Կոտայք գյուղի բնակիչ Ավետիք Սարգսյանին: