Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, ով դուրս էր եկել 98 կգ քաշայինների եզրափակիչ, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին օրվա մեդալային եզրափակիչ գոտեմարտում մրցել էր գերմանացի Օլիվեր Հասլերի հետ: Սպիտակ արջը, այդպես են անվանում հայ ըմբիշին, փայլուն հաղթանակ է տարել` հաղթելով 8:0 հաշվով:
Նշենք, որ Արթուր Ալեքսանյանն արդեն Հայաստանում է` իր հարազատ Գյումրիում, որտեղ արժանացել է ջերմ ընդունելության:
Լուսանկարները` Լիլիթ Մակարյանի ֆեյսբուքյան էջից