Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան:
Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ու կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել համալսարանում, եղել է համալսարանի մարզական համալիրում, զրուցել այնտեղ մարզվող ուսանողների հետ, ինչպես նաև ծանոթացել լաբորատորիաների հնարավորություններին:
Նախագահ Արմեն Սարգսյանը նաև ցուցադրել է, թե ինչպես է մեծ թենիս խաղում: Հիշեցնենք, որ թենիսը համարվել է արիտսոկրատների խաղ, առաջին անգամ իսկական (թագավորական) թենիս սկսել են խաղալ 19-րդ դարի կեսերին Ֆրանսիայի մենաստաններում։ Բրիտանիայում, որտեղ դեսպան է եղել ՀՀ նախագահը, թենիսը լայն տարածում է ստացել 19-րդ դարի 60-ական թվականների կեսերին։
Նշենք նաև, որ Նախագահը Սլավոնական համալսարանում ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Ես դառնում եմ դեսպան» ամենամյա միջոցառմանը: