«ՉԻ» տեղեկություններով, երգչուհի Նունե Եսայանը Երևանում պատրաստվում է արվեստի դպրոց բացել, որտեղ հնարավորության կունենան երգարվեստ ուսումնասիրել և առհասարակ երաժշտական կրթություն ստանալ բոլոր ցանկացողները: Ասում են նաև, որ Եսայանը փորձելու է առաջնահերթ «հավաքագրել» անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաներին, որոնց հնարավորություն է տրվելու առանց վճարելու սովորել իր հիմնադրած կաոույցում: Խոսակցությունների իսկությունը ճշտելու նպատակով թերթը զրուցել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նունե Եսայանի հետ: Վերջինս հաստատել է շրջանառվող տեղեկությանները` հավելելով. «Ես հիմա ուզում եմ տաղանդավոր երեխաներին, որոնք կլինեն անապահով ընտանիքից, որոնք հնարավորաթյուն չունեն վճարելու, բայց շատ տադանդավոր են, ինչ-որ բանով օգնել: Շատերն արդեն գիտեն այս նախաձեռնության մասին, օրական գալիս են, վիդետեսանյութեր են բերում, ձայնասկավառակներև այլն: Գործընթացն արդեն սկսված է, և մեկ տարի է, ինչ ես զբաղված եմ այդ գործով»: Որտե՞ղ է լինելու հաստատությունը, ունենալո՞ւ է այն դպրոցի կամ կրթահամալիրի կարգավիճակ, թե՞ ոչ, ովքե՞ր են դասավանդելու երեխաներին կամ աշխատելու նրանց հետ: Այս և այլ հարցերին երգչուհու պատասխանները թերթը խոստանում է հրապարակել վաղվա համարում
Ինչո՞վ է զբաղված Նունե Եսայանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet