▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞վ է «Երևան Սիթի»-ն տարբերվում ԵՊՀ-ից»

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞վ է «Երևան Սիթի»-ն տարբերվում ԵՊՀ-ից:
Տասնյակ տարիներ «Երևան Սիթի»-ի սեփականատեր Ա.Ս-ն «Ալեքս գրիգ»-ի արտադրության MacAlex անվանմամբ վիսկին արտահանում է Իրաք, մեծ մասը` Քուրդիստան: Ավելին` ըստ որոշ տեղեկությունների, Ա.Ս-ն Քուրդիստանում գործարան է կառուցել(ում), որտեղ օղի և վիսկի է արտադրում(ելու):
ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ազդարարում է, որ ԵՊՀ-ն այսուհետ ճանաչվելու է Իրաքի կողմից: Իրաքում կա թվով 30 պետական բուհ, որոնցից կեսը գտնվում են Քուրդիստանում: Դա նշանակում է, որ ԵՊՀ-ի առջև մեծ հորիզոններ են բացվում: Չեմ կարծում, որ ԵՊՀ-ն Իրաք վիսկի կամ օղի արտահանի: Ավելին` գրեթե բացառում եմ ԵՊՀ-ի կողմից Իրաքում վիսկու կամ օղու արտադրամասի կառուցումը: Սակայն, մեծ է հավանականությունը, որ ԵՊՀ-ն Իրաք, ավելի ճիշտ` Քուրդիստան, սորոսականություն, գրագողություն, ինչպես նաև խաբեությամբ սնանկ ճանաչվելու և սեփական երեխաներին ալիմենտ չտալու գաղափարներն արտահանի: Մեղք են իրաքցիներն ու քրդերը:
Ավելի լավ չէ՞ր լինի, որ հանգիստ վիսկին և օղին վայելեին:
Իսկ մեզ համար շատ ավելի լավ կլինի, որ ԵՊՀ-ն տեղափոխվի, ենթադրենք` Սուլեյմանիա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին