▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ տղայիս հարսանիքի մասին չգրեցիք՝ աղջկաս հարսանիքի մասին հա գրում էիք.Կառլոս Պետրոսյան.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին «Ֆլորենս» ռեստորանում կայացել էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի որդու հարսանիքը։ Փեսացուն էլ, հարսնացուն էլ մոսկվաբնակ են, սակայն հարսանիքը կազմակերպել էին Երեւանում։

Մեր թղթակցին պատահաբար հանդիպած Պետրոսյանը հեգնել է․ «Բա ինչո՞ւ տղայիս հարսանիքի մասին չգրեցիք՝ աղջկաս հարսանիքի մասին հա գրում էիք»։ Ապա եզրակացրել է, որ խնջույքը մեր հետաքրքրությունը չի գրավել, որովհետեւ ոչ մի բարձր պաշտոնյա հրավիրված չի եղել։

Նշենք, որ Պետրոսյանի դուստրն ամուսնացած է Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի որդու՝ վարչապետի նախկին խորհրդական Նարեկի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին