Երեկ ԱԻՆ-ը օրսն սկսեց լավ լուրերով: Նախ՝ հայտարարվեց, որ Վայոց ձորի անտառապատ տարածքում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Ինչ վերաբերում է Խոսրովի արգելոցին, ապա երեկ վաղ առավոտից ռուսական ԻԼ-76 ինքնաթիռն անցել է գործի:
Ի դեպ, երեկ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Ռուսաստանից ԻԼ-76 ինքնաթիռը խնդրելու գաղափարի հեղինակը Սերժ Սարգսյանն է եղել:
Ստացվում է, որ հայկական կողմը դեռ օրեր առաջ է դիմել Ռուսաստանին այդ խնդրանքով, սակայն ինքնաթիռը տեղ հասավ միայն նախօրեի երեկոյան:
Եթե սույն ինքնաթիռի թռիչքների արդյունքում Խոսրովի արգելոցում բռնկված և Հայաստանի բնաշխարհին մեծ վնաս հասցրած հրդեհը մեկուսացվի, կմնա ափսոսալ, որ ՀՀ ռազմավարական դաշնակիցը ԱԻՆ-ի խնդրանքին ավելի օպերատիվ չի արձագանքել և հրդեհը բռնկվելու հաջորդ օրն իսկ ինքնաթիռը չի տրամադրել: Այդ դեպքում, իհարկե, վնասի ծավալներն էականորեն փոքր կլինեին:
Իսկ եթե օգնության հասած ինքնաթիռն էլ չկարողանա մարել կրակը, ապա մնում է հուսալ, որ այսօր և վաղը կանխատեսվող անձրևը հորդառատ կլինի և առավել ինտենսիվորեն կտեղա հատկապես Խոսրովի արգելոցի այրվող հատվածների վրա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ինչո՞ւ ուշացավ ԻԼ-76-ը. «ՀԺ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet