Գիտե՞ք՝ ինչու Դի Կապրիոն Օսկար չի ստանում: Որովհետև իր կերտած հերոսների մեծ մասը cool տղու կերպարներ են` երիտասարդ, ամբիցիոզ, ռոմանտիկ: Իսկ Օսկարի հանձնաժողովը սնոբերի հավաքածու է` գորշ, տարիքն առած, պրագմատիկ ու մի քիչ էլ հոռետես:
Իրենց համար ընկալելի չէ, հասկանալի չէ Դի Կապրիոյի ստեղծած հերոսների կյանքը: Իրենց պետք է տառապանքի միջով անցնող մեկը... Մի խոսքով, իրենք փթած քրմեր են, իսկ քրմերը բոլոր ոլորտներում են սենցը լինում:
Հ.Գ Ես սիրում եմ Դի Կապրիոյի կերտած հերոսներին, ու աշխարհի բոլոր քրմերի ասում եմ` գնացե՛ք գրողի ծոցը:
Հիշեցնենք, որ երեկո Լոս Անջելեսում ավարտվել է «Օսկար» 86-րդ կինոմրցանակաբաշխությունը: «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Մեթյու Մաքքոնահին «Գնորդների դալլասյան ակումբը» ֆիլմում խաղացած դերի համար արժանանալով «Օսկար» մրցանակի, իսկ Լեոնարդո դի Կապրիոն այս անգամ էլ է մնացել առանց պատվավոր մրցանակի: