▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ իրավաբան ու տնտեսագետ չես դառնում, մշակույթում փող չկա.ԿԳ նախարարը՝ դիմորդին.aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 3-ից մեկնարկել են միասնական քննությունները: Առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Իսկ այսօր «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունն է: 

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն: Նախարարը հետաքրքրվել է դիմորդների տրամադրությամբ, հարցրել՝ ով ինչ դժգոհություն ունի: Այնուհետեւ հետաքրքրվել՝ ո՞վ է ամենահուզված դիմորդը: Մի աղջիկ ասաց, որ ինքն է: Արմեն Աշոտյանը մոտեցել է դիմորդին, հարցրել, թե  ի՞նչ է ուզում դառնալ: Աղջիկը պատասխանել է, որ որոշել է մշակութաբան դառնալ: «Բայց այդտեղ փող չկա, ծնողներդ դեմ չե՞ն եղել, չե՞ն ասել՝ իրավաբան, տնտեսագետ դառնաս»,-կատակել է նախարարը: «Իմ ոլորտում էլ փող կա»,-պատասխանել է դիմորդը: «Ուրեմն ժամանակակից մշակույթ է, իսկ «Կինդերդ» քանիսից է օգնում»,- նորից կատակել է նախարարը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և 1in.am-ի տեսանյութում

Հունիսի 3-ից մեկնարկել են միասնական քննությունները: Առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Իսկ այսօր «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունն է: 
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելեց ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն: Նախարարը հետաքրքրվեց դիմորդների տրամադրությամբ, հարցրեց՝ ով ինչ դժգոհություն ունի: Այնուհետեւ հետաքրքրվեց՝ ո՞վ է ամենահուզված դիմորդը: Մի աղջիկ ասաց, որ ինքն է: Արմեն Աշոտյանը մոտեցավ դիմորդին, հարցրեց ի՞նչ է ուզում դառնալ: Աղջիկը պատասխանեց, որ որոշել է մշակութաբան դառնալ: «Բայց այդտեղ փող չկա, ծնողներդ դեմ չե՞ն եղել, չե՞ն ասել՝ իրավաբան, տնտեսագետ դառնաս»,-կատակեց նախարարը: «Իմ ոլորտում էլ փող կա»,-աշխուժացավ դիմորդը: «Ուրեմն ժամանակակից մշակույթ է, իսկ «Կինդերդ» քանիսից է օգնում»,- նորից կատակեց նախարարը: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին