▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էր բարկացել Սերժ Սարգսյանը ԼՂՀ Պաշտպանության փոխնախարարի վրա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հենց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միջոցառումների մեկնարկից առաջ մի կողմ էր տարել ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկի Սամո) եւ զայրալից ժեստերով ու դեմքի ընդգծված ջղային արտահայտությամբ մի քանի րոպե շարունակ ակնհայտորեն նախատում էր նրան:

Օգանովսկին կարմրատակել էր եւ տպավորությունն այնպիսին էր, որ անհաջող փորձեր է անում ինչ-որ բան բացատրելու: Այդ ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ հրապարակում կանգնած հյուրերը սպասում էին զրույցի ավարտին:
Մեր բոլոր փորձերը՝ ճշտելու, թե ինչ թեմայով էր Սերժ Սարգսյանի այդ կոշտ խոսակցությունը ԼՂՀ պաշտպանության փոխնախարարի հետ, ապարդյուն անցան, մինչեւ ուշ երեկո մեր բազմաթիվ հեռախոսազանգերին Օգանովսկին այդպես էլ չպատասխանեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին