Այն հանգամանքը, որ Ժաննա Ֆրիսկեն նախընտրել է քաղցկեղի դեմ բուժվել ԱՄՆ-ում մի շարք քննարկումների պատճառ էր դարձել: Շատերը տարակուսում էին, թե ինչու Ժաննան չի վստահել ռուսաստանյան բժիշկներին: Սակայն բոլոր նմանատիպ հարցերին վերջակետ է դրել երգչուհու հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն, ով Ժաննայի ԱՄՆ-ում բուժվելը բացատրել է նրանով, որ Ռուսաստանում որևէ մեկը պատրաստ չի եղել այդ պատասխանատվությունը ստանձնել և պայքարել իր դստեր հիվանդության դեմ:
Նրա խոսքով` Մոսկվայում բժիշկները երկար խորհրդակցությունից հետո իրենց ասել են, որ բուժումն արտերկրում շարունակեն: Իրենք էլ իրենց հերթին ընտրել են Լոս Անջելեսի թանկարժեք հիվանդանոցներից մեկը, որտեղ մի հիվանդի հետ միանգամից մի քանի բժիշկներից կազմված խումբ է աշխատում:
Նշենք, որ Ժաննայի հայրը հաստատել է այն տեղեկատվությունը, որ ներկայումս դուստրն ապաքինվում է և վերականգնել է քայլելու ունակությունը, չնայած դեռ օգնության կարիք ունի: