Ինձ ինչ-որ մեկը կբացատրի՞ էս տեսանյութի ստեղծման, տեղադրման ու տարածման ԻՄԱՍՏԸ: Ինչի՞ են նկարում մահացածին էն աստիճանի մոտիկությունից, որ ամեն մանրամասն երևա, ինչի՞ են ոտից գլուխ նկարում պսակները, ձեռի հետ գովազդ մտցնելով՝ Hambik Tours (տեսնես մենակ ես սկսեցի՞ մտքումս երգել՝ Համբիկ-տուրս, համբիկ-տուրս), ինչի՞ են նկարում սգացող ամուսնուն: Նկարելը, լավ, հասկացանք, երևի հարազատներին կուզեն ցույց տան, բայց լրատվական կայքում դնելու ու տարածելու կարիք կա՞ր, ու՞մ հանճարեղ մտքով ա անցել մի երկու ավել դիտում ունենալու համար նման բան անել:
Տեսանյութն` 1in.am-ի