Գիտե՞ք` ինչու են եզդիները Հայաստանում , հայերի մեջ, իրենց այդքան լավ զգում. որովհետև հայերի հետ մի խելքի են՝միամիտ և հավատացող: Ժամանակին,երբ Մուսալեռցիներին օգնելու փոխարեն,որ մնան իրենց բնօրրանում , ֆրանսիացիները հայաթափեցին Մուսալեռը,մենք էլ նրանց բարերար ու փրկիչ էինք ընդունում,կամ այլ վայրեր Արևմտյան Հայաստանում պահելու փոխարեն,ինքնապաշտպանվողներին գաղթեցնում էին,բարերար էինք համարում,Վանում օրինակ: Հիմա էլ եզդիներն են համարում,որ իրենց օգնում են,որ միջազգային հանրությունը իրենց փրկիչն է: Հա բա,եզդիներին իրենց բնօրրանում պահելու փոխարեն գաղթեցնու են,իսկ եզդիները երախտապարտ են նրանց դրա համար: Երախտապարտ եղեք նրան,ով կօգնի ձեր հայրենիքում մնալ և պետություն,կամ ամենաքիչը ինքնավարություն ստեղծել: Կանցնի հարյուր տարի` կանիծեք ձեզ օգնողներին :