▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են էս շոգին պատգամավորներին «բերման» ենթարկում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը միանշանակ չի ընդունվում նաեւ իշխանությունում, սակայն, ինչպես միշտ, իշխող կուսակցությունն այն կվավերացնի:

Բանն այն է, որ շատերը կարծում են, թե սա միայն գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու խնդիր չի լուծում, այլ շատ ավելի խորքային է հարցը: Ասում են՝ Արարատյան դաշտավայրում որոշ օլիգարխների ձկնաբուծարանները ջրով ապահովելու, ինչպես նաեւ Սեւանի ափին որոշ մեծահարուստների օբյեկտները ջրի տակ անցնելուց փրկելու խնդիր կա: Ասում են նաեւ, թե օրենքում անմեղ լրացման տակ շատ ավելի «ծանրակշիռ» պատճառներ կան, որոնք էլ ամառվա տապին խորհրդարան «բերման» են ենթարկելու պատգամավորներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին